Posts

Մասնակցային գնահատման ռուբրիկ

  Ռուբրիկը , որը մեր կրթության մասնագետները թարգմանել են որպես «ամփոփիչ բնութագրի ձևանմուշ»,  օգնում է մասնակցային կերպով գնահատել, թե ինչ արդյունքի է հասել սովորողն՝ ավարտելով առանձին առաջադրանքը կամ թեմատիկ առաջադրանքների շարքը (դասընթացը, բաժինը)։ Գրավոր սահմանված որոշակի չափանիշներին և դրանց` ըստ որակի աստիճանի գնահատման նկարագրիչներին հղում անելով ուսուցիչը և սովորողը միասին դիտարկում են, թե առաջադրանքի կամ թեմայի ավարտին ինչպիսին կարող է լինել սովորողի գիտելիքը, հմտությունը և վերաբերմունքը (դիրքորոշումը)։ Ռուբրիկը թույլ է տալիս ուսուցչին ու սովորողին (նաև ծնողին) ունենալ միասնական ընկալում, թե որն է համարվում լավ կամ բարելավման ենթակա կատարողական։ Թեմատիկ շարքի ավարտական ռուբրիկը կարող է դառնալ առավել մասնակցային, եթե սովորողներն այն ոչ ֆորմալ կերպով «վավերացնեն»՝ խմբային աշխատանքով, հետևյալ քայլերի միջոցով. Սկսել «մտքերի գրոհ»-ով, թե որոնք պետք է լինեն գնահատման գլխավոր չափանիշները, օր.՝ բովանդակության իմացություն, հարցադրում-պատասխան-հիմնավորում կապեր, օրինակներ...